Լուկաշենկոն պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստան
Աշխարհ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, հայտնել են Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից, գրում է EADaily-ն։
Հաղորդվում է, որ այսօր Կրեմլում տեղի է ունենալու Լուկաշենկոյի բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Պետությունների ղեկավարները «դեմ առ դեմ» ձևաչափով, այնուհետև ընդլայնված կազմով պատվիրակությունների անդամների մասնակցությամբ քննարկելու են երկու երկրների համագործակցության զարգացումը, փոխգործակցության հեռանկարային ուղղությունները:
Ուշադրության կենտրոնում է նաև ինտեգրացիոն ձևաչափերում համատեղ աշխատանքը։
Բացի այդ, երկրների ղեկավարները կարծիքներ են փոխանակելու ընթացիկ միջազգային իրավիճակի վերաբերյալ։ Ակնկալվում է, որ բանակցությունների արդյունքում ստորագրվելու է փաստաթղթերի փաթեթ։
