Լուկաշենկոն դիմել է Հռոմի պապին
Աշխարհ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ նրա հայրապետության հանդիսավոր սկզբի տարեդարձի կապակցությամբ։ Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Մեր երկիրը գնահատում և հարգում է ձեր իմաստուն մոտեցումը ժողովուրդների միջև բարիդրացիությանն ու փոխըմբռնմանը աջակցելու հարցերում, ինչպես նաև ձեր հոգևոր ջանքերի կենտրոնացումը մերձավորի հանդեպ ողորմության և սիրո իդեալների քարոզչության վրա»,- ասված է շնորհավորանքում։
Լուկաշենկոն նշել է նաև Մինսկի և Վատիկանի միջև համագործակցության հաջող զարգացումը, որը որակապես նոր մակարդակի կհասնի Սուրբ Աթոռում այս տարի Բելառուսի դեսպանատան բացմամբ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)