Բլինքենի քաղաքականությունը փաստացի զրոյացրել է ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Ալիև
Աշխարհ
ԱՄՆ նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինքենի քաղաքականությունը փաստացի զրոյացրել է ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները, Բաքվի XII գլոբալ համաժողովի բացման արարողության ժամանակ իր ելույթում ասել է նախագահ Իլհամ Ալիևը։
«Մենք այս հարաբերությունները կառուցել ենք տասնամյակներ շարունակ։ Մենք Միացյալ Նահանգների վստահելի և մտերիմ գործընկերն էինք, և նրանք մեզ հետ էին։ Եվ երբ նրանք մեր կարիքն ունեին, մենք նրանց կողքին էինք. երբ բանը հասավ Իրաքին, երբ խոսքը վերաբերում էր Աֆղանստանին... Չլինելով ՆԱՏՕ-ի երկիր՝ Ադրբեջանը Աֆղանստանում գործողություններին միացավ 2020 թվականին։ «Մեր զորախումբն էր, որ վերջինը լքեց այս երկիրը», - ասել է պետության ղեկավարը։
«Սակայն մեր հեռանալուց հետո մեր դեմ պատժամիջոցներ կիրառվեցին, և դա մեծ հիասթափություն առաջացրեց Ադրբեջանում»,- հավելել է նախագահը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)