ՆԱՏՕ-ն փաստացի պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ․ Թրամփ
Աշխարհ
ՆԱՏՕ-ի դաշինքը հսկայական գումարներ է ծախսել Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Իռլանդիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ։
Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ իր առաջին նախագահական ժամկետում նա ստիպել է դաշինքի երկրներին մեծացնել ռազմական ներդրումները կազմակերպության բյուջեում, և այժմ այդ գումարի մեծ մասը ծախսվել է ուկրաինական պատերազմի ֆինանսավորման վրա։
«Գումարները միլիարդներով ու միլիարդավոր դոլարներով եկան, և ՆԱՏՕ-ն շատ ավելի ուժեղացավ: Այժմ ՆԱՏՕ-ն այդ գումարի զգալի մասը ծախսել է այս սարսափելի պատերազմը վարելու համար»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն իր ապագան տեսնում է՝ որպես Դաշինքի մաս, Թրամփը պատասխանել է, որ ՆԱՏՕ-ն պետք է «արդար» վերաբերվի Ամերիկային և «վճարի նրա հաշիվները»՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ նախկինում զգուշացրել է ԱՄՆ դժկամության մասին օգնելու այն երկրներին, որոնց ներդրումներից Վաշինգտոնը դժգոհ է։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)