Ռուսաստանն ԱՄՆ-ին ներկայացրել է Ուկրաինայում հրադադարի պահանջների ցանկը․ Reuters
Աշխարհ
Ռուսաստանի Դաշնությունն ԱՄՆ-ին է տրամադրել Ուկրաինայում զինադադարի վերաբերյալ սեփական պահանջների ցանկը, որոնք կողմերն արդեն քննարկել են փակ դռների հետևում: Ինչպես հաղորդում Է Reuters գործակալությունը, այդ ցուցակի հստակ կետերը դեռ հայտնի չեն:
Չկա նաև այն հարցի պատասխանը` արդյոք Մոսկվան կգնա Կիևի հետ բանակցությունների մինչև պահանջների ընդունումը։
Պարբերականի աղբյուրների խոսքով՝ ռուս և ամերիկացի պաշտոնյաներն այդ պայմանները քննարկել են վերջին երեք շաբաթվա ընթացքում դեմառդեմ և վիրտուալ զրույցների ընթացքում:
Այնուամենայնիվ, Reuters-ը եզրակացրել է, որ Ուկրաինայի վերաբերյալ Կրեմլի առաջարկները մասշտաբային են և արտացոլում են այն նույն դիրքորոշումը, որն արդեն բազմիցս հնչեցրել են ռուս պաշտոնյաները:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)