Մենք կքննարկենք հրադադարի ամերիկյան առաջարկը․ Բրիտանիայում ՌԴ դեսպան
Աշխարհ
Մոսկվան քննարկելու է Ուկրաինայում հրադադար հաստատելու Վաշինգտոնի առաջարկը, սակայն ռազմական գործողությունների ավարտի մասին լիովին հնարավոր կլինի խոսել համապարփակ խաղաղ համաձայնագրի ձեռքբերումից հետո: Այս մասին The Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտնել է Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինը՝ մեկնաբանելով Ջիդդայում ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի բանակցությունները։
«Մենք կքննարկենք հրադադարի ամերիկյան առաջարկը։ Մենք կդադարեցնենք ռազմական գործողությունները միայն այն ժամանակ, երբ ունենանք ամբողջական, համապարփակ համաձայնագիր», - ասել Է դիվանագետը։
Դեսպանի խոսքով՝ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ ժամանակավոր հրադադարը իրավիճակի լուծման տարբերակ չէ: Բացի այդ, ռուսական կողմը «թերահավատություն է հայտնել ցանկացած խաղաղ բանակցությունների վերաբերյալ՝ պնդելով, որ ամուր համաձայնության հասնելու համար ժամանակ կպահանջվի»:
Քելինը հավելել է, որ Ռուսաստանն ԱՄՆ նախաձեռնությանը մոտենում է «մեծ զգուշությամբ»:
