Ուկրաինան չի սառեցնի Ռուսաստանի հետ հակամարտությունը. Երմակ
Աշխարհ
Ուկրաինան չի համաձայնի սառեցնել Ռուսաստանի հետ հակամարտությունը, և ԱՄՆ-ն նույնպես դեմ է նման սցենարին։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահի օգնական Անդրեյ Երմակը հայտնում է Eadaily-ն՝ The Guardian-ին հղումով։
«Մենք չենք համաձայնի սառեցված հակամարտությանը. մեր ամերիկացի գործընկերները նույնպես դեմ են նման սցենարին։ Մենք դեմ ենք Մինսկ-3-ին, և Եվրոպան կներառվի խաղաղության գործընթացում»,- ասել է Երմակը։
Սոցցանցերի իր էջերում ավելի ուշ հրապարակված տեսանյութում նա նաև ասել է, որ Ուկրաինան ԱՄՆ-ի հետ պայմանավորվել է, որ եվրոպացի ներկայացուցիչներն անպայման կմասնակցեն խաղաղ գործընթացին։
Թարգմանությունը՝ Մանուել Թամազյանի


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)