Պեկինում մեկնարկվել են Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունները
Աշխարհ
Պեկինում մեկնարկել է Իրանի միջուկային հարցով Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հանդիպումը: Այս մասին հայտնում Է Gazeta-ն։
Հանդիպումը տեղի է ունենում Չինաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մա Չժաոսույի նախագահությամբ։
Միջոցառմանը Ռուսաստանը ներկայացնում է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, Իրանը՝ փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին:
Բացի միջուկային խնդրից, ինչպես սպասվում է, կողմերը քննարկելու են Իրանի դեմ արեւմտյան պատժամիջոցների չեղարկման ուղիները, ինչպես նաեւ Թեհրանի, Մոսկվայի եւ Պեկինի համագործակցությունը BRICS-ի եւ Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում