Թրամփի խորհրդականը պատմել է` ինչ են քննարկել Ուկրաինայի հարցով բանակցություններում
Աշխարհ
Տարածքային հարցերը և Ուկրաինայում Եվրոպական ուժերի ներկայության հեռանկարը քննարկվում են հակամարտության կարգավորման բանակցությունների շրջանակներում, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը: Այս մասին նա հայտնել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Դուք սրանցից ոչ մեկում չեք սխալվում։ Մենք այս բոլոր բաները քննարկում ենք երկու կողմերի հետ՝ ռուսների և ուկրաինացիների», - ասել է Ուոլցը։
Այսպես է նա պատասխանել այն հարցին՝ ինչ թեմաներ են քննարկվել բանակցությունների շրջանակներում՝ հաղորդավարը թվարկել է ընդերքի մշակման վերաբերյալ Ուկրաինայի և ԱՄՆ-ի գործարքը, Ուկրաինայում Եվրոպայի ուժերի ներկայությունը, հիմնականում ռուսախոս բնակչություն ունեցող տարածաշրջանների ճակատագիրը, այդ թվում՝ Դոնբասի։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)