Թրամփի հատուկ բանագնացի ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվում
Աշխարհ
Նախօրեին Մոսկվա ժամանած Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆի օդանավը թռել է Վնուկովոյից գիշերը ժամը 2-ի սահմաններում։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը հինգշաբթի ժամանել էր Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ նախագահի հետ։ Առայժմ պարզ չէ, թե արդյոք հանդիպումը կայացել է, թեմայի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չկա, այդ թվում՝ Կրեմլի կայքում։ Միաժամանակ որոշ տելեգրամյան ալիքներ պնդում են, որ հանդիպումն իսկապես կայացել է, այն անցել է փակ ձևաչափով։ Դրանից հետո Ուիթքոֆն անմիջապես լքել է Մոսկվան։
Flightradar-ի փոխանցմամբ՝ Մոսկվայից Թրամփի հատուկ բանագնացը մեկնել է Բաքու, որտեղ վայրէջք է կատարել նրա ինքնաթիռը։
