NBC-ն պարզել է՝ ինչու է Քելլոգը երկրորդ պլան մղվել Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով բանակցություններում
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ ՝ Ուկրաինայի հարցով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը Կրեմլի դիրքորոշման պատճառով հեռացվել է հակամարտության դադարեցման շուրջ բարձր մակարդակի բանակցություններից: Այս մասին հայտնել Է NBC News-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչին և ռուս պաշտոնյային:
Մոսկվան Քելլոգի դիրքորոշումը չափազանց «ուկրաինամետ» է համարել, NBC News-ին ասել է իրազեկ ռուս պաշտոնյան:
«Քելոգը ամերիկացի նախկին գեներալ է, ով չափազանց մոտ է Ուկրաինային», - հայտարարել է նա։
ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը NBC News-ին հայտնել է նաև, որ Ռուսաստանը չի ցանկացել, որ Քելոգը մասնակցի բանակցություններին:
Քելոգը չի մասնակցել ոչ փետրվարի 18-ին Էր Ռիադում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի պատվիրակությունների բանակցություններին, ոչ էլ մարտի 11-ին Ջիդդայում հանդիպմանը, հիշեցրել է հեռուստաալիքը, ինչը փաստել է, որ դիվանագետին «երկրորդ պլան են մղել»:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)