Bloomberg-ը պարզել է՝ ինչ է ստիպել Դաշնային դատարանը Թրամփին կատարել
Աշխարհ
Կալիֆորնիա նահանգի դաշնային դատարանը պարտավորեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին կրկին աշխատանքի ընդունել փետրվարին աշխատանքից ազատված հազարավոր պետծառայողների, հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Նշվում է, որ Սան Ֆրանցիսկոյում դատավոր Ուիլյամ Ալսուպը անօրինական է ճանաչել դաշնային գործակալությունների ղեկավարներին ուղղված ԱՄՆ կադրային ծառայության վարչության հրամանը՝ ազատել փորձաշրջանում գտնվող աշխատակիցներին:
Դատարանի որոշումը պահանջել է պաշտպանության, էներգետիկայի, ներքին գործերի, գյուղատնտեսության և ֆինանսների նախարարություններից կրկին վարձել դաշնային կառավարության կադրային վարչության ցուցումով աշխատանքից ազատված աշխատակիցներին:
Թրամփի վարչակազմը որոշումը կայացնելուց հետո հայտարարել է, որ այն բողոքարկելու է Վերաքննիչ դատարանում:
