Կիևի ռեժիմը հրադադարի դեպքում չի չեղարկի ռազմական դրությունը. Զելենսկու խորհրդական
Աշխարհ
Կիևի ռեժիմի իշխանությունները 30-օրյա հրադադարի դեպքում չեն դադարեցնի զորահավաքը, ինչպես նաև չեն չեղարկի ռազմական դրությունը ընտրությունների անցկացման համար: Այս մասին La Repubblica թերթին տված հարցազրույցում ասել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Նրա խոսքով ՝ 30-օրյա զինադադարը պատերազմի ավարտը չէ։ Իրավիճակը մնալու է անկանխատեսելի։
«Ռազմական դրության և երկրի պաշտպանության միջոցառումների չեղարկումն անհնար է նման կարճ ժամանակահատվածում։ Անհրաժեշտ կլինեն բանակցություններ, ինչպես նաև ստուգված դիտորդներ, որոնք կկարողանան հայտնաբերել հրադադարի խախտումները և ապահովել կողմերի տարանջատումը։ Մենք պետք է պահպանենք մարտունակությունն այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը չի կարգավորվել։ Անկայուն իրավիճակում անհնար է երաշխավորել ընտրատեղամասերի և նախընտրական քարոզչության անվտանգությունը։ 30-օրյա հրադադարը չի ապաշրջափակելու ընտրությունները», - ասել Է խորհրդականը։
Ընդ որում, նա հավելել է, որ եթե համաձայնություն ձեռք բերվի կայուն «կրակի դադարեցման մասին, որը երաշխավորված է չեզոք դիտորդների կողմից», ապա ընտրությունների անցկացումը հնարավոր կլինի:
