Ադրբեջանում հայտարարել են, թե Հայաստանի հետ սահմանին ստեղծվել է «անհրաժեշտ սահմանային ենթակառուցվածք»
Աշխարհ
Ադրբեջանը Հայաստանի հետ պետական սահմանի 202,5 կիլոմետրանոց հատվածում ստեղծել է անհրաժեշտ սահմանային ենթակառուցվածք, ասվում է երկրի Նախարարների կաբինետի 2024 թվականի զեկույցում, հայտնում է Report-ը։
Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանին հանձնված՝ Տավուշի 4 գյուղերի տարածքում ստեղծվել են սահմանային նոր հենակետեր, «ապահովված է պետական սահմանի պաշտպանությունն ու պաշտպանությունը»։
Զեկույցում ասվում է, որ 2021-2024 թվականներին Ադրբեջանի պետբյուջեից 17,6 մլրդ մանաթ է հատկացվել Արցախի օկուպացված տարածքների «վերականգնման և վերակառուցման աշխատանքների» համար, այդ թվում՝ 5,35 մլրդ մանաթ՝ 2024 թվականին։ Այդ նպատակների համար 2025 թվականին պետբյուջեից հատկացվել է 4 մլրդ մանաթ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)