Կադիրովը դիմել է Ուկրաինայի՝ Սուջայում մնացած զինծառայողներին
Աշխարհ
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը ուկրաինացի զինծառայողներին կոչ է արել հանձնվել, որոնք դեռևս Կուրսկի շրջանի Սուջա քաղաքում են։ Նրա անձնական Telegram ալիքում համապատասխան բովանդակությամբ գրառում է հայտնվել։
Տարածաշրջանի ղեկավարի խոսքով՝ հանձնվելը թույլ կտա ողջ մնալ Ուկրաինայի զինված ուժերի զինվորներին։
«Ի վերջո, ավելի լավ է Ռուսաստանի կողքին ապրել խաղաղ ու ներդաշնակ, քան կռվել նրա հետ։ Նման դիմակայության ելքը նախապես հայտնի է՝ ցանկացած թշնամի և ագրեսոր կպարտվի»,- ընդգծել է Կադիրովը։
Նա որպես օրինակ բերել է ուկրաինացի զինվորներից մեկի պատմությունը՝ Վիկտոր անունով։ Չեչնիայի ղեկավարը հայտնել է, որ տղամարդը Կուրսկի շրջանի Սուդժանսկի շրջանի Պուշկարնոյե գյուղում նահանջի ժամանակ ոտք է դրել ականի վրա։ Արդյունքում՝ Ուկրաինայի ԶՈւ զինծառայողը վիրավորվել է ոտքից, սակայն նրան հայտնաբերել են ռուս զինվորները և տարհանել մարտադաշտից։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)