ԱՄՆ-ը և Իսրայելը աֆրիկյան երկրների հետ կքննարկեն Պաղեստինի վերաբնակեցումը
Աշխարհ
Միացյալ Նահանգները և Իսրայելը դիմել են աֆրիկյան երկրներին՝ քննարկելու Գազայի հատվածից պաղեստինցիների հնարավոր վերաբնակեցման հարցը՝ փորձելով իրականացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած ծրագիրը։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
Սուդանի, Սոմալիի և ինքնահռչակ Սոմալիլենդ պետության հետ դիվանագիտական բանակցություններ են սկսվել՝ ըստ ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաների։ ԱՄՆ-ից և Իսրայելից առանձին հարցումներ են ուղարկվել անցյալ ամիս՝ ԱՄՆ ներկայիս նախագահ և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից Գազայի հատվածի պլանը հրապարակելուց օրեր անց, հաղորդում է AP-ն: Ըստ գործակալության՝ Սուդանն արդեն մերժել է առաջարկը։
Ըստ AP-ի զեկույցի՝ բոլոր երեք շրջանները տնտեսապես անբարենպաստ են, և որոշ վայրերում առկա են բռնություններ, ինչը կասկածի տակ է դնում Թրամփի՝ պաղեստինցիներին Գազայից «գեղեցիկ վայր» տեղափոխելու նպատակը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)