Պուտինը ուղերձ է հղել Թրամփին
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ երեկոյան հանդիպման ժամանակ լսել է հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆին և նրա միջոցով տեղեկություններ փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Lenta-ն։
«Վիտկոֆի միջոցով Պուտինը տեղեկատվություն և լրացուցիչ ազդանշաններ է փոխանցել նախագահ Թրամփին», - նշել Է Կրեմլի ներկայացուցիչը:
Պեսկովի խոսքով՝ ռուսական կողմին անցած հանդիպման ժամանակ լրացուցիչ տեղեկատվություն է տրամադրվել:
