Լուկաշենկոն վստահեցրել է, որ ռուսները Բելառուսում միշտ իրենց լավ կզգան
Աշխարհ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ռուսները, ովքեր գալիս են հանրապետություն, միշտ իրենց լավ կզգան։ Նրա խոսքերը հայտնում է RIA Novosti-ն։
Նա նշել է, որ Բելառուսում ռուսաֆոբիա չկա, հարգալից վերաբերմունք կա ընդհանուր պատմության, կրոնի, ավանդույթների նկատմամբ։
«Ես հաճախ, միգուցե ռուսներին վիրավորելով, ասում եմ, որ նրանք Բելառուսում ավելի վատ չեն ապրում, քան հենց Ռուսաստանում: Եվ մեզ մոտ եկող հյուրերն իրենց ավելի վատ չեն զգում, քան Ռուսաստանի Դաշնությունում։ Միշտ այսպես կլինի։ Եվ վերջին ընտրությունների արդյունքները հստակ ցույց են տալիս դա»,- ասել է նա ռուս սենատորների առջև ելույթի ժամանակ։
