Էստոնիան հայտարարել է՝ Ռուսաստանը ռազմական ենթակառուցվածքներ է պատրաստում իր սահմանների մոտ
Աշխարհ
Ռուսաստանը պատրաստվում է Էստոնիայի հետ սահմանին ռազմական ներկայության նոր մակարդակի։ Այս մասին ֆրանսիական Le Figaro թերթին տված հարցազրույցում ասել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Մարգուս Ցահկնան։
«Սահմանից այն կողմ մենք արդեն տեսնում ենք, որ Ռուսաստանը լայնածավալ ենթակառուցվածք է պատրաստում նոր մակարդակի ռազմական ներկայության համար», - ասել է նա։
Ցահկնան չի հավատում, որ Ռուսաստանը մոտ ապագայում կներխուժի Էստոնիա, բայց կարծում է, որ փոքր թվով ռուսական զորքեր կարող են ուղարկվել ՆԱՏՕ-ի երկրներից մեկը, ինչպիսիք են Էստոնիան, Ֆինլանդիան, Լիտվան, Լեհաստանը կամ Ռումինիան՝ փորձարկելու դաշինքի պատրաստակամությունը՝ կատարելու հավաքական պաշտպանության հոդվածով ստանձնած պարտավորությունները։
Այս շաբաթ ԵՄ պաշտպանության հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսն ասաց, որ ԵՄ-ն պետք է պատրաստվի հնարավոր պատերազմներին՝ դրանք կանխելու համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)