Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գրոհել են Բելգորոդի շրջանը
Աշխարհ
Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու սարքերը գրոհել են Բելգորոդի շրջանի Վալույսկի շրջանը։ Այդ մասին իր Telegram ալիքում հայտնել է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
Վալույկիում անօդաչու թռչող սարքի պայթեցման հետևանքով` չոր խոտ է բռնկվել, հրդեհը մարվել է: Երկրորդ անօդաչու թռչող սարքը հարձակվել է շարժվող բեռնատարի վրա՝ վնասելով մեքենայի խցիկը։
Կուկուևկա գյուղում FPV անօդաչու թռչող սարքը հարվածել և կոտրել է ապակիները և վնասել մարդատար ավտոմեքենայի թափքը։ Մեկ այլ ուկրաինական անօդաչու թռչող սարք մխրճվել է կայանված միկրոավտոբուսի մեջ:
Հետևանքների մասին տեղեկությունները ճշտվում են։ Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։
