Դանիան մեկնաբանել է Գրենլանդիայի հնարավոր անդամակցությունը ԱՄՆ-ին
Աշխարհ
ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի հնարավոր բռնակցումը կարող է պատերազմի հանգեցնել Դանիայի և ԱՄՆ-ի միջև: Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է Դանիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ռասմուս Յարլովը։
«Մենք հավանություն չենք տալիս Գրենլանդիայի վերաբերյալ Թրամփի հետ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կատակներին։ Դա կնշանակի պատերազմ ՆԱՏՕ-ի երկու երկրների միջև», - ասել է նա:
Մարտի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Գրենլանդիայի միացումը ամերիկյան տարածքին տեղի կունենա, քանի որ դա անհրաժեշտ է միջազգային անվտանգության համար։
Քիչ առաջ The Wall Street Journal-ը (WSJ), վկայակոչելով Սպիտակ տան վարչակազմի աղբյուրներին, գրել է, որ Թրամփը տարածքային ընդլայնումը դիտարկում է՝ որպես իր քաղաքական ժառանգության հիմնական տարր և շարունակում է ակտիվորեն առաջ տանել այդ գաղափարը՝ չնայած այլ երկրների դիմադրությանը:
