Թրամփը Պուտինին խնդրել է խնայել շրջապատված ուկրաինական զորքերը
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ խնդրել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին խնայել մի քանի հազար ուկրաինացի զինծառայողների կյանքը, որոնք շրջապատված են։
Ամերիկացի առաջնորդը Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ «ուկրաինացի հազարավոր զինծառայողներ ամբողջությամբ շրջապատված են ռուսական զինված ուժերի կողմից և գտնվում են շատ վատ ու խոցելի վիճակում»։ «Ես դիմել եմ նախագահ Պուտինին՝ նրանց կյանքը խնայելու հրատապ խնդրանքով»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ գրել է նա։
Թարգմանությունը՝ Մանուել Թամազյանի
