Իտալիայում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել
Աշխարհ
Իտալիայում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել հորդառատ անձրևների և վատ եղանակի պատճառով, հաղորդում է Il Messaggero-ն:
Թերթն ընդգծել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում տեղացել է տեղումների այնպիսի քանակ, որը սովորաբար գրանցվում է մեկ ամբողջ ամսվա ընթացքում:
Ջուրը հեղեղել է Ֆորլիի, Չեզենի, Ռավեննայի և Ռիմինիի շրջակայքում գտնվող ջրատարները։ Տոսկանայում տուժել են գրեթե բոլոր նահանգները։
Նախագահի խնդրանքով մոբիլիզացվել են նաև քաղաքացիական պաշտպանության ազգային մարմինները:
