Գերմանիայում կոչ են արել անհապաղ նոր Բունդեսթագ ձևավորել
Աշխարհ
«Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը Ձախ կուսակցությանը կոչ է արել նպաստել նոր Բունդեսթագի անհապաղ գումարմանը (Գերմանիայի խորհրդարանը - խմբ.): Այս մասին հայտարարել է AfD-ի պատգամավոր Ստեֆան Բրանդները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«AfD և Ձախ կուսակցություն խմբակցությունները ներկայացնում են նոր Բունդեսթագում խորհրդարանի բոլոր անդամների ավելի քան մեկ երրորդը։ Այսպիսով, երկու խմբակցությունները կարող են համատեղ ապահովել, համաձայն Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հիմնական օրենքի 39-րդ հոդվածի, նոր Բունդեսթագի անհապաղ գումարումը», - ասել է նա:
Պատգամավորի կարծիքով՝ կուսակցությունների միավորումը կարող է խանգարել հին կառավարության՝ պարտքի ավելացման որոշում կայացնելուն։ Իր ելույթում Բրանդներն ասել է, որ կողմերը պետք է միասին աշխատեն՝ հաղթահարելու բոլոր քաղաքական տարաձայնությունները և պահանջել, համաձայն ժողովրդի կամքի, նոր կառավարության անհապաղ ձևավորումը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)