Հնդկաստանը հայտարարել է՝ չի ցանկանում հրաժարվել Ռուսաստանի հետ «պատմական կապերից»
Աշխարհ
Հնդկաստանը սերտ կապեր է պահպանում Ռուսաստանի Դաշնության հետ՝ չնայած արևմտյան երկրների քննադատությանը։ Այս մասին բրիտանական The Financial Times թերթին տված հարցազրույցում ասել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը։
Նրա խոսքով, անցյալ դարի կեսերից Հնդկաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ կայուն են` չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանի և Չինաստանի, Ռուսաստանի և Արևմուտքի, Արևմուտքի ու Չինաստանի հարաբերությունները տարբեր ուղղություններ են ստացել։
Պարբերականը հիշեցրել է, որ Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր Ջայշանքարը կարծում էր, որ Եվրոպան իր տեսակետն ունի այս իրադարձությունների վերաբերյալ, Հնդկաստանը՝ իր, իսկ Նյու Դելին մտադիր չէ հրաժարվել Ռուսաստանի հետ իր հին կապերից։
«Հնդկաստանը նույնպես հրաժարվել է դատապարտել Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում և շարունակել է գնել նրա նավթը, ինչը դժգոհություն է առաջացրել Արևմուտքում»,- ասվում է հոդվածում։
Հնդկաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ինքնուրույն որոշումներ են կայացնելու էներգակիրների ներմուծման վերաբերյալ, այդ թվում՝ Ռուսաստանից։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)