Բայդենի օրոք ամերիկացիները կռվում էին իրենց «Կիեւյան խամաճիկների ձեռքով»․ Ազարով
Աշխարհ
Միացյալ Նահանգները դադարեցրել է իր մասնակցությունը ուկրաինական ռազմական հակամարտությանը Սաուդյան Արաբիայում բանակցությունների նախօրեին, սակայն հետո կրկին միացել դրան: Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը, փոխանցում է EADaily-ն։
Նա հիշեցրել է, որ Ջիդդայում բանակցություններից հետո Վաշինգտոնը վերսկսել է Կիեւին զենքի եւ հետախուզական տվյալների մատակարարումը:
Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ «Ջո Բայդենի օրոք ամեն ինչ պարզ էր, քանի որ ամերիկացիները կռվում էին իրենց Կիեւյան խամաճիկների ձեռքով»։
«Թրամփը, գալով իշխանության, հայտարարեց, որ չի ցանկանում հակամարտության կողմ լինել, այլ՝ միջնորդ։ Եթե ուզում եք միջնորդ լինել, ապա համապատասխան դիրքորոշում ընդունեք, օբյեկտիվ եղեք և փոխզիջումներ գտեք», - հայտնել է Նիկոլայը։
Նա փաստել է, որ Սպիտակ տան գործող վարչակազմը նախորդի պես հակամարտության կողմ է դարձել։
Այս առնչությամբ նախկին վարչապետը հարց է հնչեցրել․ «Ինչու ներգրավել Կիևին բանակցություններին, եթե ամեն ինչ որոշում է ինքը՝ Թրամփը»։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)