Գերմանիան ցանկանում է մոտ մեկ միլիոն փախստականի վերադարձնել Սիրիա. Bild
Աշխարհ
Գերմանիան ծրագրում է համաձայնության գալ սիրիական նոր իշխանությունների հետ շուրջ 974 հազար փախստականների վերադարձի շուրջ։ Այս մասին հայտնել է Bild թերթը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ ներկայացուցչին։
«Ներքին գործերի նախարարությունը կապի մեջ է Սիրիայի անցումային կառավարության հետ, այդ թվում՝ քննարկելու սիրիացի փախստականների վերադարձի հարցերը», - մեջբերում է հրատարակությունը նրա խոսքերը։
Նշվում է, որ նախարարության ղեկավար Նենսի Ֆեյերը պատրաստվում է համապատասխան համաձայնագրի շուրջ բանակցություններին Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ։ 2024 թվականի դեկտեմբերից Ներքին գործերի նախարարությունը Միգրացիայի և փախստականների դաշնային գրասենյակի (BAMF) հետ միասին մշակում է սիրիացիների զանգվածային վերադարձի առաջարկը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)