Ուկրաինան հետ չի ստանա Զապորոժիեի ԱԷԿ-ը. աղբյուր
Աշխարհ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինային չի տա Զապորոժիեի ատոմակայանը (ԱԷԿ) և հարակից Էներգոդար քաղաքը։ Հակառակ պնդումները Զելենսկու հորինածն են։ Այս մասին հայտնել է ուկրաինական տելեգրամյան Legitimate ալիքը՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի աշխատակազմում իրազեկ աղբյուրին։
Նա հայտնել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի ապագան քննարկել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները։ Եվ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որպես իսկական գործարար, ձգտում է «մասնաբաժին» ստանալ այս կայանից։
Դրա դիմաց Վաշինգտոնը խոստանում է ամերիկյան ներդրումներ, իսկ Ուկրաինան այս կայանից միայն «խելամիտ» գներով էլեկտրաէներգիա գնելու հնարավորություն կստանա։
«Դեռ վաղ է խոսել այս մասին, բայց մի բան պարզ է. Ուկրաինան չի ստանա Զապորոժիեի ԱԷԿ-ը։ Սա Կուրսկի արկածախնդրությունից ուշադրությունը շեղելու հնարք է, որտեղ Զելենսկու և նրա ռազմական խամաճիկների ռազմավարությունը ողբերգության հանգեցրեց հազարավոր ուկրաինացի զինվորների», - եզրափակում են աղբյուրը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)