ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքը, փոխանցում է «vedomosti»–ն։
Ռուբիոն ռուսական կողմին տեղեկացրել է Իրանի կողմից աջակցվող հութիների դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների մասին՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի Կարմիր ծովում ամերիկյան ռազմական և առևտրային նավերի վրա նրանց շարունակական հարձակումները։
Ռուբիոն և Լավրովը նաև քննարկել են Սաուդյան Արաբիայում իրենց վերջին հանդիպումներից հետո հաջորդ քայլերը և պայմանավորվել են շարունակել աշխատանքը Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև կապերը վերականգնելու ուղղությամբ։
