«Չեմ պատրաստվում հրաժարական տալ»․ Վուչիչը՝ Սերբիայում զանգվածային ցույցերի մասին
Աշխարհ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը չի պատրաստվում հրաժարական տալ երկրում ընթացող բողոքի ակցիաների ֆոնին։ Այդ մասին նա հայտարարել է Բելգրադում ընդդիմության խոշոր հանրահավաքից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Պատրաստ եմ առաջիկա 3-4 ամիսների ընթացքում նոր ընտրությունների, եթե դա պահանջի ընդդիմությունը, բայց կարծում եմ, որ այդ ընտրություններն ինձ ավելի համոզիչ հաղթանակ կտան»,– ասել է նա։
Սերբ առաջնորդի խոսքով՝ Բելգրադում ցույցերին մասնակցել է 88 հազար մարդ, մինչդեռ ոստիկանությունը մասնակիցների թիվը գնահատել է 107 հազար։ Վուչիչն ընդգծել է, որ հանրահավաքների ընթացքում եղել են օրենքի և կարգի խախտումներ։
«56 մարդ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։ Տարբեր իրավախախտումների համար ձերբակալվել է 22 մարդ»,- հայտնում է «Политика страны» տելեգրամյան ալիքը։
Հրատարակությունը նշում է, որ բողոքի ցույցերի ընթացքում օգտագործվել է ավելի քան 60 պայթուցիկ սարք։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)