«Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հավատարիմ են Ուկրաինայում երկարաժամկետ, տևական խաղաղությանը». Վիթքոֆ
Աշխարհ
ԱՄՆ-ի վարչակազմը համոզված է, որ և՛ Մոսկվան, և՛ Վաշինգթոնն ակնհայտորեն ցույց են տալիս իրենց հանձնառությունն Ուկրաինայում երկարաժամկետ, կայուն խաղաղություն ապահովելու հարցում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նա հաստատել էր, որ հաջորդ շաբաթ սպասվում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը։
«Կարծում եմ, որ դա շատ դրական նշան է, որ նրանք ինչ-որ պահի զրույց են ունենալու: Կարծում եմ, որ դա ցույց է տալիս, որ երկու երկրների և նաև Ուկրաինայի կողմից կա դրական թափ, պատրաստակամություն՝ շարժվելու դեպի երկարաժամկետ, տևական խաղաղություն», - CBS News-ին ասել է Վիթքոֆը:
