Թրամփը հայտնել է՝ երբ կխոսի Պուտինի հետ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մարտի 18-ին հեռախոսով խոսելու է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում Է Reuters-ը:
Հանրապետականը հստակեցրել է, որ մտադիր է զրույցի ընթացքում բարձրացնել տարածքների հարցը Ուկրաինայի հակամարտության համատեքստում, ինչպես նաև քննարկել ԱԷԿ-ի նկատմամբ վերահսկողությունը:
Նրա խոսքով՝ հանգստյան օրերին «շատ աշխատանք է տարվել»։
«Մենք ուզում ենք տեսնել՝ արդյոք կարող ենք վերջ տալ այս պատերազմին։ Միգուցե այո, միգուցե ոչ, բայց ես կարծում եմ, որ մենք լավ շանսեր ունենք», - ասել է նա։
«Կարծում եմ, որ այս շաբաթ երկու նախագահները իսկապես լավ և դրական քննարկում կունենան», - հավելել է Թրամփը:
