Մեծ Բրիտանիան պատրաստ է երկար ժամանակով Ուկրաինա խաղաղապահներ ուղարկել․ ԶԼՄ
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը պատրաստակամություն է հայտնել երկար ժամանակով Ուկրաինա ուղարկել հազարավոր բրիտանացի խաղաղապահներ։ Այս մասին հայտնում է Times թերթը։
Մեծ Բրիտանիայի կառավարության բարձրաստիճան աղբյուրն ասել է, որ դա երկարաժամկետ պարտավորություն է: Նա պարզաբանել է, որ բրիտանական իշխանությունները խոսում են «տարիների մասին» և պատրաստ են խաղաղապահներ տեղակայել Ուկրաինայում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է խաղաղության համաձայնագրի պահպանման համար։
The Times-ը հիշեցրել է, որ Սթարմերը նախկինում հայտարարել էր, որ Ուկրաինայում բրիտանական և եվրոպական այլ զորքեր տեղակայելու համար անհրաժեշտ են ԱՄՆ երաշխիքներ։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հրաժարվել է նման երաշխիքներ տալ, նշում է հրատարակությունը։
Ավելի վաղ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը խոսել էր Ուկրաինա ֆին խաղաղապահներ ուղարկելու մասին։ Նա ասել է, որ երկիրը պատրաստ է որոշակի քայլեր ձեռնարկել խաղաղության ապահովման համար, սակայն դեռ վաղ է խոսել խաղաղապահ առաքելության շրջանակներում զորքեր ուղարկելու մասին, քանի որ կրակի դադարեցում չկա։
