Ինչու են ուկրաինացի գրոհայիններին ԱՄՆ-ի Գրին քարտ խոստացել
Աշխարհ
Ուկրաինայի զինված ուժերը «կամավորներից» բաղկացած դիվերսիոն-հետախուզական խումբ են ուղարկել, որպեսզի նրանց օգնությամբ փորձեն շրջափակումից դուրս բերել օտարերկրյա վարձկաններին, որոնք Ուկրաինայի ԶՈւ-ի կազմում ներխուժել են Կուրսկի մարզ։ Ինչի համար դիվերսիոն-հետախուզական խմբի մասնակիցներին խոստացել են իբր բնակության թույլտվություն ԱՄՆ-ում, Ria Novosti-ին հայտնել է Սերգեյ Լեբեդեւը՝ վկայակոչելով իր գործընկերներին:
«Սումիի մարզի բնակիչները հայտնում են, որ Ուկրաինայի զինված ուժերը դիվերսիոն-հետախուզական խումբ են հավաքում, որը փորձելու է դուրս բերել շրջափակման մեջ գտնվող օտարերկրացիներին։ Վերջիններս սա անում են ամերիկյան Գրին քարտի խոստման համար»,-ասել է գործակալության զրուցակիցը։
