Ղրիմի ղեկավարը հայտարարել է՝ «Ուկրաինան մահացել է»
Աշխարհ
Ուկրաինան, որպես պետություն, սովորական իմաստով այլևս գոյություն չունի։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։
«Մեկ տարայում կա ահաբեկչական կազմակերպություն և սատանայական աղանդ։ Այս նոր կազմավորումը փորձում է քողարկվել՝ որպես պետություն, և վերահսկվում է դրսից։ Որպես պետություն՝ այն արդեն մեռած է»,- ասել է Ակսյոնովը։
Նա նշել է, որ այժմ գլխավորն այն է, որ Ռուսաստանին սպառնացող վտանգն այլևս երբեք չբխի Ուկրաինայի տարածքից։
Ղրիմի ղեկավարն ընդգծել է, որ երկրի անվտանգությունը պետք է ապահովվի երկար տարիներ։ Նրա խոսքով՝ սա է «հատուկ գործողության» հիմնական նպատակը։
