ԱՄՆ-ում 70 մեքենայի մասնակցությամբ ավտովթարի հետևանքով մահացել Է Ղրղզստանի քաղաքացի
Աշխարհ
ԱՄՆ-ում 70 մեքենայի մասնակցությամբ ավտովթարի հետևանքով մահացել է Ղրղզստանի քաղաքացի։ Այս մասին հայտնում է Ղրղզստանի ԱԳՆ-ն, գրում է EADaily-ն։
Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ զանգվածային վթարի պատճառ է դարձել ուժեղ փոշոտ փոթորիկը, որն առաջացել է տորնադոյի հետևանքով:
ԱԳՆ-ում հավելել են, որ Չիկագոյում Ղրղզստանի գլխավոր հյուպատոսությունը մշտական կապի մեջ է տեղական իշխանությունների եւ զոհվածի հարազատների հետ:
Որոշվել է մարմինը հայրենիք վերադարձնելու հարցը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գուդլենդ եւ Քոլբի քաղաքների միջեւ I-70 ավտոմայրուղում զանգվածային ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի հետեւանքով 8 մարդ Է զոհվել: Նրանց թվում է 2000 թվականին ծնված Ղրղզստանի քաղաքացի։
