Ռուսաստանի հետ համատեղ նախագծերն իրականացվում են ըստ ժամանակացույցի. Կարանկևիչ
Աշխարհ
Բելառուսում արդյունաբերության ոլորտում ներմուծման փոխարինման նախագծերի իրականացումը՝ ռուսական վարկի ներգրավմամբ, իրականացվում է ժամանակացույցի համաձայն։ Այս մասին հայտարարել է Բելառուսի վարչապետի տեղակալ Վիկտոր Կարանկևիչը, գրում է Sputnik Belarus-ը։
Նրա խոսքով՝ 27 ինտեգրացիոն նախագծերի վերաբերյալ ներկայումս համապատասխան աշխատանք է տարվում։ Դրանք բոլորն իրականացվում են ըստ ժամանակացույցի, իսկ մի քանիսն արդեն իրականացման վերջին փուլում են։
Կարանկևիչը նաև տեղեկացրել է, որ Ռուսաստանի կողմից հատկացված 105 մլրդ ռուսական ռուբլի վարկի ընդհանուր ծավալից արդեն ընտրվել է 35 մլրդ-ը։
«Աշխատանքներ են տարվում վարկային ռեսուրսների մշակման, շինարարական պատրաստության իրականացման, սարքավորումների մատակարարման ուղղությամբ», - նշել է նա:
Նախագծերը ենթադրում են պրոդուկտի արտադրություն, որը պահանջարկ ունի ինչպես Բելառուսում, այնպես էլ ՌԴ-ում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)