Չինաստանը գործարկել է Պակիստանի համար պատրաստված սուզանավը
Աշխարհ
Չինաստանը գործարկել է Hangor դասի չորս սուզանավերից երկրորդը, որոնք կառուցվում են Պակիստանի նավատորմի համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Պակիստանի Associated Press-ին հղումով։
Գործակալության տվյալներով՝ սուզանավերն արտադրվում են չինական China Shipbuilding և Offshore International Company Ltd (CSOC) նավաշինարանում՝ Ուհան քաղաքում։
«Հանգոր դասի սուզանավերը, որոնք հագեցած են ամենաառաջադեմ զինատեսակներով և սենսորներով, առանցքային դեր կխաղան տարածաշրջանում ուժերի հավասարակշռության և կարգուկանոնի պահպանման գործում», - արձակման արարողության ժամանակ ասել է Պակիստանի ռազմածովային շտաբի պետի տեղակալ, փոխծովակալ Օվեյս Ահմեդ Բիլգրամին:
