Իմ դատավճիռը սպառնալիք է Զելենսկուն. Սահակաշվիլի
Աշխարհ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, ով մարտի 17-ին մեղավոր է ճանաչվել ևս մեկ քրեական գործով, կարծում է, որ դատապարտվել է «բանտում ֆիզիկական ոչնչացման»։ Այս մասին նա հայտարարել է դատարանին «Վիվամեդ» կլինիկայից։
«Ես ձեզ համար վտանգավոր կլինեմ և՛ բանտում, և՛ մահից հետո։ Դուք չեք քանդի Վրաստանի ազատության գաղափարը և Սահակաշվիլիի հոգին։ Մենք պայքարում ենք և մենք հաղթելու ենք: Այս որոշումը պարզապես վրեժ չէ ինձնից։ Սա սպառնալիք է Զելենսկու համար։ Նրանք ցանկանում են ցույց տալ, թե ինչ է իրեն սպասվում, եթե նա չհանձնի Ուկրաինան։ Ես պատժվում եմ 2008 թվականին երկիրը չհանձնելու, 2004 թվականին Աջարիան վրացական իրավասությանը վերադարձնելու, կոռուպցիան հաղթելու, ժողովրդի համար պայքարելու համար, ոչ թե իմ գրպանի համար», - ասել է Սահակաշվիլին։
Սահակաշվիլին այսօր նոր դատավճիռ է ստացել՝ բանտարկվելով 4,6 տարի ժամկետով՝ 2021 թվականին սահմանն ապօրինի հատելու համար։ Հաշվի առնելով պատիժների ամբողջությունը՝ դատավորը վերջնական ազատազրկում է սահմանել 12 տարի 6 ամիս ժամկետով։
