Գերմանիայում տղամարդուն բերման են ենթարկել տրամվայում կնոջը հրկիզելու համար
Աշխարհ
Գերմանական Գերա քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է 46-ամյա տղամարդուն, ով նախօրեին տրամվայում այրել էր մի կնոջ և դիմել փախուստի։ Այս մասին հայտնում է Euromedia24-ը։
Կիրակի օրը գերմանական Թյուրինգիա դաշնային նահանգի Գերա քաղաքում անհայտ անձը դյուրավառ հեղուկ է լցրել տրամվայում գտնվող մի կնոջ վրա, այրել նրան ու դիմել փախուստի՝ տուժածին հասցնելով ծանր վնասվածքներ։ Ուրիշ ոչ ոք չի տուժել։
«Այսօր առավոտյան հետախուզվողը ներկայացել է Գերա Լենդի ոստիկանության բաժին և առանց դիմադրության բերման է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Միջադեպի հետաքննությունը շարունակվում է։
