Պեսկովը՝ Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու մասին. Բացարձակ վտանգավոր միտում
Աշխարհ
ՆԱՏՕ-ի զորքերը Ուկրաինա ուղարկելը չի վերացնի հակամարտության պատճառները, այլ միայն նոր պատճառներ կստեղծի էսկալացիայի համար։ Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, «Մայակ» ռադիոկայանին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Բացարձակ վտանգավոր միտում. Այսպիսով, ինչի՞ մասին են խոսում եվրոպացիները: Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի զորամիավորումների տեղակայման մասին. Եվ մենք ասում ենք, որ կենսունակ կարգավորումը հնարավոր է միայն Ուկրաինայի հետ կապված խնդիրների բուն պատճառները հաշվի առնելով և լուծելով։ Եվ նրանք պատրաստվում են լրացուցիչ արմատական պատճառներ ստեղծել։ Ի՞նչ կստացվի սրանից։ «Ոչ մի լավ բան»,- նշել է Կրեմլի խոսնակը։
Ինչպես հաղորդում է EADaily-ն, նախօրեին ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է Ուկրաինա արևմտյան «խաղաղապահներ» ուղարկելու հնարավորությունը։
«Մակրոնն ու Սթարմերը հիմար են ձևանում։ Ամեն անգամ նրանց ասում են, որ խաղաղապահները պետք է լինեն ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրներից։ Ո՛չ, մենք տասնյակ հազարների կուղարկենք, պարզապես ընդունեք, դուք ուզում եք ռազմական օգնություն տրամադրել Կիևում գտնվող նեոնացիստներին: Սա նշանակում է պատերազմ ՆԱՏՕ-ի հետ»:
Թարգմանությունը՝ Մանուել Թամազյանի
