Ադրբեջանը և Իսրայելը համագործակցության փաստաթուղթ են ստորագրել
Աշխարհ
Իսրայել կատարած մեր աշխատանքային այցի ընթացքում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել SOCAR-ի և իսրայելական Union Energy ընկերության միջև Իսրայելի բացառիկ տնտեսական գոտում երկրաբանական հետախուզական համատեղ գործունեության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովը։
«Այս համաձայնագրի իրականացումը կնպաստի կողմերի միջև միջազգային համագործակցության ցանցի ընդլայնմանը և նոր էներգետիկ ռեսուրսների հասանելիություն կապահովի»,- նշել է նա։
