Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հետևանքով նավթից ստացվող եկամուտը նվազել է 50%-ով
Իրան
Իրանի նկատմամբ գործող միջազգային պատժամիջոցները հանգեցրին նրան, որ նավթի վաճառքից ստացվող եկամուտները երկրում նվազել են 50%-ով, հեռուստատեսությամբ հայտարարել է Իրանի էկոնոմիկայի նախարար Շամսադդին Հոսեյնին. փոխանցում է Russia Today-ը:
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը 2012թ. սեպտեմբերին նույնպես հայտարարել էր, որ պատժամիջոցների պատճառով երկրի տնտեսությունը որոշակի դժվարություններ ունի սև ոսկու վաճառքի հետ:
Այս տեղեկությունները հաստատում է նաև Էներգետիկայի միջազգային գործակալությունը, որի փորձագետները նշում են, որ անցյալ նոյեմբեր ամսին իրանական նավթի արտահանումը կազմել է օրական 1.3 մլն բարել, ինչը մեկ միլիոնով պակաս է, քան 2011թ. նոյեմբեր ամսին արտահանած նավթը:
Իրանի իսլամական հանրապետության նավթի գնման վրա էմբարգոն դրվել է ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից, որոնք պահանջում են Իրանից դադարեցնել միջուկային էներգիայի մշակման իր ծրագիրը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ