Իսրայելի՝ Գազայի հատվածին հարվածի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 230-ը
Աշխարհ
Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելական հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 230-ը, հայտնում է Al Aqsa հեռուստաալիքը։
«Ըստ նախնական տվյալների՝ տեղահանվածների տների, դպրոցների, ապաստարանների, վրանների վրա սիոնիստական (իսրայելական) ավիահարվածների հետևանքով՝ ավելի քան 230 մարդ է զոհվել, 350-ը՝ վիրավորվել, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են»,- ասվում է հրատարակության մեջ։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր Գազայի հատվածին զանգվածային հարվածների մասին:
