Գազայի հատվածում նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 310-ի
Աշխարհ
Իսրայելի կողմից Գազայի հատվածի նոր ռմբակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 310-ի, հայտնում է Al Jazeera-ն՝ հղում անելով անկլավի առողջապահության նախարարությանը, փոխանցում է RIA Novosti-ն։
«Գազայի հատվածի վրա իսրայելական թշնամու հարձակումների հետևանքով՝ զոհերի թիվը հասել է 310-ի, հարյուրավոր վիրավորներ ու անհետ կորածներ կան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հայտարարել է, որ Իսրայելը «դավաճանական» հարձակում է իրականացրել անպաշտպան խաղաղ բնակիչների վրա՝ չեղյալ համարելու հրադադարի համաձայնագիրը։
