Սիրիան և Լիբանանը պայմանավորվել են հրադադարի շուրջ
Աշխարհ
Սիրիայի և Լիբանանի պաշտպանության նախարարությունները պայմանավորվել են հրադադար հաստատել ընդհանուր սահմանին և ուժեղացնել գործողությունների համակարգումը։ Այս մասին երկուշաբթի՝ մարտի 17-ին, հայտնել է Syria TV-ն։
Սիրիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ գերատեսչությունը պայմանավորվածություն է ձեռք բերել լիբանանցի գործընկերների հետ։
Իր հերթին, Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը հայտնել է, որ Լիբանանի պաշտպանության նախարար Միշել Մենասան հեռախոսազրույց է ունեցել իր սիրիացի գործընկեր Մարհաֆ Աբու Կասրայի հետ՝ քննարկելու երկու երկրների սահմանին զարգացումները։
Մարտի 4-ին Լիբանանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Ռուդակովը հայտնել է Իսրայելի հարվածների պատճառով լիբանանասիրիական սահմանին իրավիճակի վատթարացման մասին։ Նա նաև նշել է, որ մի շարք սահմանային կետերում, առաջին հերթին, Բեյրութ-Դամասկոս գլխավոր մայրուղու վրա գտնվող Մասնաա անցակետում, Սիրիայի և Լիբանանի իշխանությունները մասնագիտացված համագործակցություն են հաստատել։
