Թրամփն Իրանին մեղադրել Է Եմենի հութիների գրոհները համակարգելու մեջ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին մեղադրել է Եմենի հութիների գրոհները համակարգելու մեջ և խոստացել, որ Թեհրանին «ծանր հետևանքներ» են սպասվում: Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։
«Թող ոչ ոք չսխալվի։ Հարյուրավոր գրոհներ, որոնք իրականացվում են հութիների կողմից՝ Եմենի չարագուշակ ավազակների ու հրոսակների կողմից, բոլորը գալիս են Իրանից և կազմակերպված են հենց նրա կողմից», - գրել է նա։
Թրամփը հայտարարել է, որ «հութիների» կողմից ցանկացած հետագա հարձակում կամ պատասխան հանդիպելու է «հզոր ուժի»:
