Ռուբիոն խոսել է Պուտինի և Թրամփի զրույցի նշանակության մասին
Աշխարհ
ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի երեքշաբթի կայանալիք զրույցը թույլ կտա առաջ շարժվել Ուկրաինական կարգավորման հարցում, կարծում է պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Մենք ավելին կիմանանք, երբ նախագահ Թրամփը խոսի Պուտինի հետ: Հուսով եմ, որ իրավիճակը կբարելավվի», - ասել է Ռուբիոն:
Նրա խոսքով՝ կողմերն Ուկրաինայի և ՌԴ-ի հետ ԱՄՆ-ի շփումներից հետո ավելի մոտ են կարգավորմանը, սակայն Վաշինգտոնը դեռևս չի կարծում, որ մասնակիցներից որևէ մեկի գործողությունները լիովին գոհացուցիչ են:
