Ռուս զինվորականները Ուկրաինայի ԶՈւ կին գրոհային ուժեր են ոչնչացրել
Աշխարհ
Կրասնոարմեյսկի (Պոկրովսկ) մերձակայքում գտնվող ռազմական գործողությունների գոտում ռուս զինվորականները ոչնչացրել են ուկրաինացի կին գրոհայինների խումբ: Այս մասին մարտի 18-ին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը։ Նշվում է, որ հարձակման է ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի 425-րդ առանձին գրոհային գնդի «Սկալա» ստորաբաժանումը։
«Ուկրաինական գրոհային ուժերի խումբը շրջափակվել է Կրասնոարմեյսկի մոտ։ Ի զարմանս ինձ՝ պարզվեց, որ դա կանանց խումբ է։ Ընդհանուր առմամբ՝ մոտ տասը մարդ է զոհվել», - ասել է գործակալության աղբյուրը։
Նա մանրամասնել է, որ հակառակորդի կին գրոհայինների խումբը հարձակման է ենթարկվել ռուսական հրետանու և անօդաչու թռչող սարքերի կողմից, երբ փորձում էին իջնել իրենց մեքենաներից։ Կանանց դեսանտային ուժի հետ նրանք ոչնչացրել են անձնակազմին, որը փորձում էր իրենց դիրքեր հասցնել Ուկրաինայի զինված ուժերի գրոհայիններին։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)