«Ազատություն» ռ/կ–ի ապագայի հարցը ԵՄ ԱԳ նախարարների հավաքի օրակարգում է
Աշխարհ
Չեխիայի կառավարությունը ցանկանում է Եվրամիությունում քննարկել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ապագան, որը զրկվել է ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորումից: «Նման հեռարձակման շարունակումը բխում է Եվրոպայի շահերից»,- կիրակի օրը՝ մարտի 16-ին, Չեխիայի հեռուստատեսության եթերում ասել է արտգործնախարար Յան Լիպավսկին, հաղորդում է DW–ն։
Նա նշել է, որ մարտի 17-ին ԵՄ այլ երկրների գործընկերների հետ հանդիպմանը կբարձրացնի «Ազատություն» ռադիոկայանի աշխատանքի շարունակման հարցը։ Պետք է քաղաքական առումով մտածել, թե ինչ է նշանակում «Ազատություն» ռադիոկայանը Չեխիայի և Եվրոպայի համար, նշել է Լիպավսկին։
«Մեր շահերից է բխում, որ մեր հարևանությամբ տոտալիտարիզմը չծաղկի»,- հավելել է նա։
